Բաժիններ՝

Ովքե՞ր են լավագույն դարպասապահի հականորդները

France Football ամսագիրը հրապարակել է Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդներին։ Մրցանակը տրվելու է առաջին անգամ։

Ցուցակում ընդգրկված են Ալիսոնը («Լիվերպուլ»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի»), Անդրե Օնանան («Այաքս»), Վոյցեխ Շեսնին («Յուվենթուս»), Յան Օբլակը («Ատլետիկո»), Կեպա Արիսաբալագան («Չելսի»), Սամիր Հանդանովիչը («Ինտեր»), Ուգո Լորիսը («Տոտենհեմ») և Մարկ Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 2-ին՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ:

Յաշինը շարունակում է մնալ պատմության միակ «Ոսկե գնդակը» նվաճած դարպասապահը: Դա տեղի է ունեցել 1963 թվականին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031