Բաժիններ՝

«Նա սիրում է միս, բայց նրան ձուկ են մատուցել»․Մոուրինիոն՝ Կլոպի խոսքերի մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խաղից հետո մեկնաբանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մեկնաբանությունը:

«Նրան դուր չի եկել ճաշացանկը: Նա սիրում է միս, բայց նրան ձուկ են մատուցել:

«Յունայթեդը», իրենց հանդիպած բոլոր սահմանափակումներով, խաղաց հինգ պաշտպանով և գործեց շատ հուսալի: Նրանք «Լիվերպուլին» հնարավորություն չտվեցին: Կլոպին դուր չի եկել ճաշացանկը:

Նրանք («Լիվերպուլը») կորցնում են իրենց խաղի որակն այն թիմերի դեմ, որոնք խորն են պաշտպանվում և պաշտպանությունը սկսում են հիմքից:

«Լիվերպուլը» ֆանտաստիկ ռեկորդ սահմանեց այսքան հաղթանակներով: Նրանք ոչնչացնում են միայն այն մրցակիցներին, ովքեր խաղում են այն ոճով, որը հարմար է «Լիվերպուլի» համար:

Պարզ է, թե ինչու է Յուրգենը հիասթափվում: Նրա թիմը ֆանտաստիկ իրավիճակում է: Բայց «Օլդ Թրաֆորդում»՝ հատուկ մարզադաշտում, Կլոպը երբեք չի հաղթել»,- ասել է Մոուրինիոն:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ «ավտոբուս է կայանում» (շատ է պաշտպանվում) իր թիմի դեմ խաղերում:

«Այս տարի, նախորդ տարի և նախորդ տարվանից առաջ էլ «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆֆորդում» միշտ պաշտպանվում է մեր դեմ: Սա քննադատություն չէ, այլ պարզապես փաստ» ,- ասել էր Կլոպը:

2015 թվականին «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Կլոպը երբեք չի հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին» «Օլդ Թրաֆորդում»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս