
Թութակը բանաստեղծությունն ավելի լավ է արտասանում, քան դպրոցականները

Մնում է միայն նախանձել այս գորշ թութակի արտահայտչականությանը, հիշողությանը եւ, ամենագլխավորը, առոգանությանը:
Եթե այս փետրավորը սովորեր դպրոցում, նա կգերազանցեր բազմաթիվ առաջինդասարանցիների եւ միայն հինգեր կստանար։
Կադրերում ցուցադրված է, թե ինչպես է վանդակում նստած Կիրյուշա անունով ժակո թութակը արտասանում Ագնիա Բարտոյի «Մեր Տանյան» բանաստեղծությունը: Թութակի առոգանությունն ապշեցնում է. նա հստակորեն արտասանում է յուրաքանչյուր տառը: Դա նշում են նաեւ Ցանցի օգտատերերը՝ իրենց մեկնաբանություններում գովաբանելով թութակին, հաղորդել է Sputnik-ը: