Բաժիններ՝

Թողարկվել է նոր «Աստղային պատերազմների» թրեյլերը

Ցանցում հայտնվել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական սագայի իններորդ էպիզոդի թրեյլերը, որն ստացել է «Սքայուոքեր: Արեւածագ» անվանումը: Պրոմոհոլովակը հոկտեմբերի 22-ին հրապարակվել է Star Wars-ի YouTube-ալիքում։

Թրեյլերում ութերորդ եւ յոթերորդ էպիզոդների գլխավոր հերոսուհին՝ Ռեյը (Դեյզի Ռիդլի), անցնում է ջունգլիների միջով, ինչից հետո կռվում է Քայլո Ռենի (Ադամ Դրայվեր) հետ: Կադրից դուրս հնչում է կայսր Փալփատինի (Իան Մաքդերմիդ) ձայնը, որն ասում է, թե հերոսներին անկում է սպասում: Հոլովակում նաեւ հայտնվում է արքայադուստր Լեան՝ Քերի Ֆիշերի կատարմամբ, որը վախճանվել է 2016 թվականի դեկտեմբերին, եւ հնչում է Լյուք Սքայուոքերի (Մարկ Հեմիլ) անդրկադրային ձայնը:

Սպասվում է, որ «Աստղային պատերազմներ. Սքայուոքեր: Արեւածագ» ֆիլմը վարձույթ դուրս կգա դեկտեմբերին: Որպես ռեժիսոր հանդես է եկել Ջեյ Ջեյ Աբրամսը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031