«Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա». Շարմազանով

ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համար մեզ սպառնացող մարտահրավերներից է Հայաստանը ժողովրդավարականից դիկտատորական-տոտալիտար երկիր դարձնելը:

Նա զուգահեռներ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի և Ադոլֆ Հիտլերի միջև՝  նշելով, որ ժամանակին Ադոլֆ Հիտլերն ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է, Նիկոլ Փաշինյանը ասում էր՝ սեր և համերաշխություն, վենդետա չի լինելու.

«Այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, ովքեր չեն կզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ:

Երեկ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական ռեալիթի շոուի սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշում է ՍԴ նախագահի վրա»:

Ի դեպ, նա հավելեց  նաև՝ փաստաբաններից տեղեկացել է, որ այն հոդվածը, որով Ա. Բաբայանը մեղադրվում է, «համաներման տակ է»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս