
Ավելի քան 7000 սիրիացի փախստական է Իրաք ժամանել մեկ շաբաթում

Ավելի քան 7 հազար սիրիացի փախստական է ժամանել Իրաք Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մասին բրիֆինգում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՓԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մախեչիչը:
«Այն բանից մեկ շաբաթ անց, երբ Սիրիայից առաջին փախստականները ժամանեցին Իրաք, նրանց ներհոսքը Իրաքի հյուսիս շարունակվում է: ՄԱԿ-ի ՓԳԿՎ-ի խմբերը, որոնք աշխատում են տեղում, այսօր առավոտյան հայտնել են, որ անցած երկուշաբթի օրվանից ժամանել է ավելի քան 7 հազար 100 մարդ: Նրանց մեծամասնությունը՝ յոթ հազարից փոքր-ինչ պակաս մարդ, տեղավորված է Բարդարաշ ճամբարում՝ իրաքա-սիրիական սահմանից 140 կիլոմետր արեւելք ընկած շրջանում»,-ասել է նա:
Մախեչիչի խոսքով՝ փախստականների մեծ մասը կանայք են ու երեխաներ, որոնք նաեւ հոգեբանական օգնության կարիք ունեն:
Ընդամենն Իրաքում, ՓԳԿՎ-ի տվյալներով, գտնվում են շուրջ 229 հազար սիրիացի փախստականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: