Բաժիններ՝

Ճապոնիայում շուրջ 550.000 մարդու համաներում է շնորհվել

Ճապոնիայի կառավարությունը երկրի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության առթիվ հոկտեմբերի 22-ին ձեռնամուխ է եղել համեներման իրականացմանը, որը վերաբերում է մոտավորապես 550 հազար մարդու: Այդն անցկացվում է երկրի նախարարների կաբինետի հոկտեմբերի 18-ի որոշմանը համապատասխան, ինչի մասին հայտնել է ազգային հանրային հեռուստատեսությունը:

Համաներումը չի վերաբերում այն անձանց, ովքեր պատիժ են կրում բանտերում կամ ծանր հանցագործություններ են կատարել: Խոսքը վերաբերում է հիմնականում ավելի վաղ ոչ շատ լուրջ իրավախախտումների համար դատապարտվածների իրավունքների լիակատար վերականգնմանը:

Նրանց գրեթե 82,5 տոկոսը պատժվել է ճանապարհատրանսպորտային պատահարների կապակցությամբ: Համաներվածների թվում միայն 3 տոկոսից փոքր-ինչ ավելին է դատապարտվել բռնության հետ կապված հանցագործությունների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս