«ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլևս ոչ ոք այլ բան չի սպասում, քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։

Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում, քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են…»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031