Բաժիններ՝

Զարիֆը հայտարարել է Էր Ռիադ այցելելու պատրաստակամության մասին

Իրանի ԱԳ նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է բանակցությունների համար հարմար պայմանների առկայության դեպքում Սաուդյան Արաբիա ուղեւորվելու պատրաստակամության մասին։

«Ես պատրաստ եմ մեկնել էր Ռիադ՝ կարգավորելու տարաձայնությունները, եթե հարմար պայմաններ ստեղծվեն»,-ասել է Զարիֆը Եմենի «Ալ-Մասիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Իրանը չի դադարեցնում Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հետ շփումները, որը միջնորդական ջանքեր է գործադրում Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ փոխզիջում գտնելու, Եմենում պատերազմը դադարեցնելու համար:

«Իրանը ողջունում է տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելուն ուղղված բոլոր նախաձեռնությունները եւ կհամագործակցի Եմենում պատերազմը դադարեցնելու ցանկացած ծրագրի շուրջ, ինչն առաջին հերթին անհրաժեշտ է եմենցիներին»,-հավելել է Իրանի արտգործնախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս