Բաժիններ՝

Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 08.00-ից մինչև ժամը 21.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, հարակից առանձնատների, հանրային օբյեկտների, Զովունի համայնքի, ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի «Մաթոս» թաղամասի, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն՝ Տավուշի մարզի Լուսաձոր, Ակնաղբյուր գյուղերի և «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս