
Միհրան Հարությունյանը MMA-ի 4-րդ մենամարտում պարտություն է կրել

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտություն է կրել MMA-ի հերթական մենամարտում:
Սոչիում կայացած GFC 19/Krepost մրցաշարի շրջանակներում Հարությունյանի հակառակորդը եղել է ղազախ Զասուլան Ակիմժանն էր: Վերջինս 3 ռաունդում նոկաուտի է հասցրել Միհրան Հարությունյանին և հաղթել:
Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մինչև այս անցկացրել է 3 մենամարտ, որտեղ միայն հաղթանակ էր տոնել: