
Զիդանը կարող է պաշտոնանկ արվել

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է պաշտոնանկ արվել: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Եթե «Ռեալ»-ը պարտություն կրի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հերթական տուրում թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ խաղում, ապա «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը կարող է պաշտոնանկ անել մարզչին:
Զիդանի հնարավոր հեռացման դեպքում այդ պաշտոնին հավակնում են Ժոզե Մոուրինյոն և Մասիմիլիանո Ալեգրիին: