
Ավտովթար՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կա տուժած

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արա Ս., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Արա Ս.-ն հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: