Բաժիններ՝

«Աշխարհների պատերազմը» սերիալը նորովի կպատմի այլմոլորակայինների և մարդկության մասին

«Աշխարհների պատերազմը» ամերիկա-ֆրանսիական սերիալը կպատմի կործանման, մարդկության նոր էվոլյուցիայի եւ հետագա գոյատեւման մասին էքստրեմալ պայմաններում: Այդ մասին հայտնել են նախագծի ստեղծողները:

Սերիալը նկարահանվել է Հերբերթ Ուելսի գրքի մոտիվներով, բայց գործողության ժամանակը 20-րդ դարի սկզբի Անգլիայից տեղափոխված է մեր օրեր: Գործողությունն սկսվում է այն բանից, որ գիտնականները հայտնաբերում են տարօրինակ ալիքներ, որոնք գալիս են այլ գալակտիկայից, որոնք վկայում են արտերկրային ծագման բանական կյանքի մասին:

Դրանից հետո Երկիրն անսպասելիորեն հարձակման է ենթարկվում տիեզերքից: Փրկվել է հաջողվում միայն մարդկանց առանձին խմբերի: Նրանք ստիպված են լինելու գոյատեւել առանց էեկտրականության աշխարհում եւ անտեսանելի թշնամու ճիրաններում: Նրանք փորձում են խաղաղ գոյակցել, իսկ գիտնականները մտադիր են պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

«Առեղծվածներով եւ ինտրիգներով լի սերիալի հիմքում մարդկության զարգացման պատմության մեր վարկածն է,-նախագծի մամուլի ծառայությունը մեջբերում է գործադիր տնօրեն եւ սցենարիստ Հովարդ Օվերմանի խոսքը:-Եթե այլմոլորակայինները վաղը գրոհեին Երկրի վրա, եւ կյանքը, ինչպիսին որ մենք այն գիտենք, ոչնչացվեր, մենք դա ինչպե՞ս կվերապրեինք:

Ի՞նչ կիմանային միմյանց եւ իրենց մասին նրանք, ովքեր ողջ կմնային»: BAFTA մրցանակի դափնեկիր եւ «Վատերը», «Մեռլին» սերիալների ստեղծող Օվերմանը, հայտնել է, որ պլանավորել էր միացնել գիտական ֆանտազիայի եւ դրամայի ժանրերը՝ շեշտը դնելով հարձակման էքստրեմալ պայմաններում մարդկանց գոյատեւման գործընթացի վրա: «Աշխարհների պատերազմը» սերիալի պրեմիերան, որը բաղկացած է ութ մասից՝ յուրաքանչյուրը 60 րոպե տեւողությամբ, կկայանա հոկտեմբերի 29-ին՝ Fox հեռուստաալիքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս