Բաժիններ՝

Marvel-ը պլանավորում է Նատալի Փորթմանին տալ Թորի դերը. We Got This Covered

Ամերիկացի դերասանուհի Նատալի Փորթմանը կարող է Marvel-ում սեփական գերհերոսական եռերգությունն ստանալ «Թոր. սեր եւ ամպրոպ» ֆիլմի թողարկումից հետո: Այդ մասին հայտնել է We Got This Covered-ը:

Հրատարակությանը մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ ստուդիայում շահագրգռված են, որ «Օսկար» մրցանակի դափնեկիրը խաղա «Թորի» երեք մասում այն բանից հետո, երբ Թայքի Վայթիթիի ժապավենը կավարտի կինոտիեզերքի չորրորդ փուլը:

Թորի մասին պատմող հաջորդ ֆիլմերի գլխավոր դերում Նատալի Փորթմանի լինելու եւս մեկ պատճառը չորրորդ մասից հետո Քրիս Հեմսվորթի հեռանալն է նախագծից:
Նախատեսվում է «Թոր. սեր եւ ամպրոպ» ժապավենի նկարահանումներին ձեռնամուխ լինել հաջորդ տարվա օգոստոսին:

Կինոնկարը վարձույթում կհայտնվի 2021 թվականի նոյեմբերին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031