Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը
մերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որ այն կինովարձույթ դուրս գա նաև Չինաստանում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խնդիրն այն է, որ Բրյուս Լիի աղջիկը դիմել էր Չինաստանի` կինոյի հարցերով պետական վարչություն՝ խնդրելով փոխել ֆիլմում հոր մասին պատմող դրվագները:
Ֆիլմի՝ հոկտեմբերի 25-ին նախատեսված կինովարձույթ դուրս գալը դրանից հետո հետաձգվել է անորոշ ժամանակով: