
«Լիվերպուլ»-ը երկարաձգել է պայմանագիրը Մատիպի հետ

Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը իր պաշտպանի հետ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, 28-ամյա Ժոել Մատիպի և «Լիվերպուլ»-ի միչև եղած պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2024 թվականը: Այլ; մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Մատիպը «Լիվերպուլ» տեղափոխվեց 2016 թվականին: Մինչ այդ նա հանդես էր գալիս գերմանական «Շալկե»-ում և խաղում է Կամերունի ազգային ընտրանու կազմում: