Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն կարգելի երկրպագուներին ամբողջ կյանքում այցելել աշխարհի ցանկացած մարզադաշտ

ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել Բուլղարիայի և Անգլիայի ազգային հավաքականների միջև Եվրո-2020-ի ընտրական փուլի սկանդալային խաղից հետո (0:6):

Հայտարարության մեջ ասվում է, որ ֆեդերացիան կարող է գլոբալ մասշտաբով տարածել այն պատժամիջոցները, որոնք կկիրառվեն այն կազմակերպության նկատմամբ, որը թույլ է տալիս մարզադաշտում ռասիզմի դրսևորումներ:

ՖԻՖԱ-ն սպասում է ՈւԵՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի՝ խաղի վերաբերյալ որոշմանը, և իր հերթին՝ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Բուլղարիայի ֆուտբոլի միության նկատմամբ:

«Այսքան անգամ մենք ասում էինք, որ ֆուտբոլում ռասիզմի համար տեղ չկա, բայց մենք դեռ կանգնած ենք այս մարտահրավերի առջև և պայքարում ենք այս խնդրի դեմ՝ ինչպես մեր մարզաձևում, այնպես էլ՝ հասարակության մեջ: Մեզ պետք է իշխանությունների օգնությունը՝ այս կանոնների խախտողներին հայտնաբերելու և պատժելու հարցում: Այնուամենայնիվ, միգուցե մենք պետք է ավելի լայնորեն մտածենք այս խնդրի և դրա լուծման ուղիների մասին:

Վերջերս մենք խստացրեցինք կանոնները և չմտածեցինք, որ շուտով մենք ստիպված կլինենք նորից մտածել, թե ինչպես վարվել այս զզվելի խնդրի հետ: Թվում է, որ աշխարհի որոշ մասերում իրավիճակը միայն վատթարանում է:

Ես ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին կոչ եմ անում միանալ մեզ և միասին մտածել ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարի նոր, ավելի ուժեղ և արդյունավետ մեթոդի մասին: Սկզբից ես կառաջարկեի ներմուծել կանոնների մի համակարգ, որը թույլ կտա ցմահ պատժել երկրպագուներին, ովքեր խախտել են կանոնները մարզադաշտեր այցելելուց: ՖԻՖԱ-ն կարող է նման պատիժները հասցնել գլոբալ մակարդակի»,- ասել է կազմակերպության նախագահ Ջիաննի Ինֆանտինոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս