Բաժիններ՝

«Էմերդեյլ ֆերմայի» աստղ Լիա Բրեքնելը մահացել է թոքերի քաղցկեղից

Անգլիայի հարավ-արեւելքի Ուեթրինգ քաղաքում մահացել է բրիտանացի դերասանուհի Լիա Բրեքնելը: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Արտիստուհին մահացել է երեք տարի թոքերի քաղցկեղի դեմ պայքարելուց հետո: Նա 55 տարեկան էր:

Մեծ Բրիտանիայի հանդիսատեսներին Բրեքնելը հայտնի էր «Էմերդեյլ ֆերման» սերիալից, որում նա Զոյի Թեյթի դերը խաղացել է 16 տարի: Բացի այդ, արտիստուհին նկարահանվել է «Բժիշկները», «Դատավոր Ջոն Դիդը», «Լոնդոնյան հոսպիտալ» եւ «Հետեւանքները» շոուներում:

2002 թվականին Բրեքնելը բրիտանական Ազգային հեռուստատեսային մրցանակի է անվանակարգվել «Առավել մեծ ժողովրդականություն վայելող դերասանուհի» կատեգորիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031