
Դերասանուհի Ջուլի Գիբսոնը մահացել է 106 տարեկան հասակում

Կյանքի 107-րդ տարում վախճանվել է ամերիկացի դերասանուհի եւ երգչուհի Ջուլի Գիբսոնը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:
Վերջին երեք տարում արտիստուհին գամված էր անկողնուն: Նա մահացել է քնած ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, բայց լրագրողներին այդ մասին միայն այժմ են հայտնել:
Դերասանուհու իսկական անունը Քամիլա Սորեյ է: Նա ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին, կինոյում դեբյուտել է 1941 թվականին՝ խաղալով «Սիրասուն աղջիկը» ֆիլմում:
Նրա մասնակցությամբ մյուս հայտնի կինոնկարներն են՝ «Գնալ իր ճանապարհով», «Ժամացույցը», «Փառք հաղթող-հերոսին» եւ «Մթության փողոցը» ֆիլմերը: Գիբսոնն աշխատել էայնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Օրսոն Ուելսը, Փրեսթոն Սթերջեսը եւ Այդա Լուփինոն:
Արտիստուհին եղել է սցենարիստ Դին Դիլանի կինը, իսկ 1973 թվականին նա ամուսնացել է օսկարակիր ռեժիսոր Չառլզ Բարթոնի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: