Բաժիններ՝

«Հրաժարվեցի գլխավորել «Ռեալը»»․ Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու չի գլխավորել «Ռեալը»:

«Վաղ տարիքից ես մտածում էի, որ ուզում եմ աշխատել այնպես, ինչպես ինձ դուր է գալիս:

Երբեմն մի փոքր մտածում եմ, թե ամեն ինչ լա՞վ է, թե՞ ոչ: Բայց ես զգացի, որ ակումբում եմ, որտեղ կարող եմ աշխատել այնպես, ինչպես ուզում եմ:

Ինչո՞ւ փոխել այս ամենը: Միգուցե ես լինեի ավելի լավ պայմաններում, բայց միևնույն ժամանակ՝ ես ավելի քիչ ազդեցություն կունենայի ակումբի վրա: Այնպես որ, ես որոշեցի, որ ես կշարունակեմ իմ սիրո պատմությունն «Արսենալի» հետ։ Հրաժարվեցի գլխավորել «Ռեալը»»,- ասել է Վենգերը:

69-ամյա ֆրանսիացին 1996 թվականից մինչև 2018 թվականը գլխավորել է «Արսենալը»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս