Բաժիններ՝

«Ես չեմ փնտրում ռեկորդներ, դրանք են ինձ գտնում»․ Ռոնալդու

Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020 ի ընտրական փուլի՝ Ուկրաինայի հետ խաղից հետո (1:2)  մեկնաբանել է իր կարիերայի 700 գոլը:

«Ոչ բոլորն են ընդունակ դրան: Սա իմ թիմակիցների և մարզիչների շնորհիվ է, ովքեր օգնեցին ինձ դառնալ այնպիսին, ինչպիսին ես եմ: Ես հիասթափված եմ, որ մենք չհաղթեցինք, բայց ես հպարտ եմ թիմով:

Ես չգիտեմ, թե քանի ռեկորդ ունեմ: Պետք է վայելեմ պահը և շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր օգնեցին ինձ հասնել այդպիսի տպավորիչ նշանի:

Ռեկորդները ստացվում են իրենք իրենց կողմից: Ես չեմ փնտրում ռեկորդներ, դրանք են ինձ գտնում։  Ամեն ինչ տեղի է ունենում բնական ճանապարհով, առանց մոլուցքի»,- ասել է Ռոնալդուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս