«Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիս-արևելքում, անընդունելի է». Ժան Բատիստ Լեմուան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմության առջեւ մեծ պատասխանատվություն է կրում Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունների համար: Այդ մասին հոկտեմբերի 17-ին Public Senat հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությանն առընթեր պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:

«Թուրքիայի նախագահը պատմության առջեւ վիթխարի պատասխանատվություն է կրում, եւ նա պետք է ստանձնի այդ պատասխանատվությունը»,-ընդգծելէ Լեմուանը: «Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիս-արեւելքում, անընդունելի է: «…» Անհրաժեշտ է շարունակել մեր ջանքերը, ներգրավել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի գործողությունը դադարեցվի»,-նշել է պետքարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031