Բաժիններ՝

Յունկերը հեռախոսազրույց է անցկացրել Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու կոնսուլտացիաները Brexit-ի շուրջ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ ակտիվացնելու բանակցությունները ԵՄ-ից այդ երկրի դուրս գալու պայմանների շուրջ, որոնք արդեն երկրորդ օրն է՝ ընթանում են Բրյուսելում: Այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Օրվա երկրորդ կեսին Բրյուսելում բացվելու է ԵՄ-ի գագաթնաժողովը, որտեղ պետք է որոշում ընդունվի՝ ինչպես վարվել Մեծ Բրիտանիայի հետ: «Նախագահ Յունկերը բանակցություններ է վարել վարչապետ Ջոնսոնի հետ: Գագաթնաժողովից առաջ թանկ է յուրաքանչյուր րոպեն, մեզ համաձայնագիր է հարկավոր Մեծ Բրիտանիայի հետ»,-ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԵՄ-ի ինստիտուտների աղբյուրները հայտնել են, որ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցություններում զգալի առաջընթաց է ձեռք բերվել հիմնական հարցերի շուրջ, սակայն առայժմ արդյունք չկա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ֆծ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս