Գերագույն ռադան օրենք ընդունեց կոռուպցիայի մասին հայտնած քաղաքացիներին վճարումների վերաբերյալ
Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 17-ի նիստում ամբողջությամբ ընդունել է նախագահական օրենքը, որը նյութական փոխհատուցում է նախատեսում այն քաղաքացիների համար, որոնք հայտնել են կոռուպցիայի փաստի մասին, նրանք կստանան բռնագանձված գումարների մինչեւ 10 տոկոսը։
Այդ որոշումը պաշտպանել է 252 խորհրդարանական՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում: Օրինագիծը նախագահ Վլադիմիր Զելենսկու նախընտրական պարտավորություններից մեկն է, այն պետության ղեկավարի կողմից Ռադա է մտցվել որպես անհետաձգելի: Փաստաթուղթը դեռ պետք է ստորագրի պետության ղեկավարը, այն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: