«Ես չէի կարող որևէ կոռուպցիայի հետ կապ ունենալ». էրիկ Գրիգորյան
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ամուլսարի հետ կապված խոսակցություններին, որ անհրաժեշտ է նոր փորձաքննություն անցկացնել, նշեց, որ իրենք ներկայացրել են «Էլարդ» ընկերության կողմից իրականացրած ուսումնասիրության արդյունքները, դրան զուգահեռ՝ նաև հարցումներ են ուղարկել մի շարք պետական մարմինների։
«Օրինակ՝ «Էլարդ» ընկերությունն ասել է, որ կան խնդիրներ կապված գոլորշիացման հետ, գուցե թվա, թե սա էական բաղադրիչ չէ, բայց ընդհանուր ջրի բալանսի հետ կապված շատ էական է։ Մենք հարցում ենք արել հիդրոմետին, որը ասել է, որ երեք անգամ գոլորշիացումը գերազանցում է։ Ընդ որում, նույնիսկ «Լիդիան Արմենիայի» փաստաթղթերում 2016 թվականից հետո նույնպես կա այդ ամենը»,- նշեց նախարարը։
Էրիկ Գրիգորյանը նաև շեշտեց, որ ինքը չէր կարող որևէ կոռուպցիայի հետ առնչություն ունենալ, ինչպես նշում են շատերը, որոնք պնդում են, որ նա ուղիղ կապի մեջ է «Լիդիանի» հետ և գնացել է կոռուպցիոն գործարքների։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան