Դավիթ Սանասարյանը՝ 5-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մասին․ ինչու է լռել մինչ այժմ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչո՞ւ է մինչեւ այսօր լռել ՊՎԾ` լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը 5-ամյա երեխայի` ամիսներ առաջ եղած վրաերթից հետո: Տղայի մայրը` Ալինա Կարապետյանը, հայտնել էր, որ իր որդուն Սանասարյանը վրաերթի է ենթարկել: Սանասարյանն էլ հայտարարել էր, թե «շառ» են անում, ինքը երեխայի վարերթի չի ենթարկել, ասել էր.
«Երեխան մեքենայի կողքից` քարի վրայից թռնելուց դիպավ մեքենային, ընկավ գետնին»: Նա տեղեկացրել էր նաեւ, թե երեխայի մայրը 300.000 դրամ փող է պահանջել իրենից՝ սպառնալով, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի է ենթարկել:
Եվ ուրեմն` ինչո՞ւ է Սանասարյանը լռել մինչ օրս եւ միայն հիմա է խոսում, երբ կատարվածի մասին արդեն աղմուկ կա:
«Ժողովուրդ» թերթի այս հարցին նա պատասխանեց. «Այդ պահին ես պատկերացրել եմ` զգացմունքային իրավիճակ է, ծնող է, լավ: Բայց երբ ռեալ այս հեքիաթը պատմում են լրատվամիջոցներին, սրա մասին պետք է հաղորդում ներկայացվի: Ես արդեն հաղորդումը բանավոր հնչեցրել եմ, հավանաբար այսօր կամ վաղը փաստաբանի հետ պետք է գնամ ու կներկայացնեմ նաեւ գրավոր»»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: