 
                        Իսպանիան Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճել
 
                                    Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակչի փուլի ուղեգիր նվաճեց Իսպանիայի ազգային թիմը: Որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում Իսպանիան մրցեց Շվեդիայի հետ: Ստոկհոլմում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հավաքելով 20 միավորով Եվրո-2020 ընտրական փուլում Իսպանիան ապահովեց իր տեղ Եվրոպայի առաջնությունում, քանի որ խմբում այլևս չի զբաղեցնի 2-րդ տեղի ցածր հորիզոնական:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության ուղեգրեր նվաճել էին Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Ուկրաինան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        