Բաժիններ՝

«Մի քար քարի վրա չեք դրել, բայց մեծամտության դարդից քար եք ծակում». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՆՈՐԵՐԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՏԱԿ ՊԱՐՈՂ ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ

Սյունիքի մարզում Վահե Ա․ Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծվել և գործում էր «Սյունիքի զարգացման և ներդրման» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե Սյունիքի մարզպետն է։ Ըստ որում «գործել» բառն ու դրա անցյալ ժամանակով կիրառումը պատահական չէ։

Միայն 2017 թվականին հիմնադրամի միջոցներով մարզում կատարվել են շուրջ 389,1 մլն դրամի ներդրումներ, որը ներառում էր Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված սյունեցիների ընտանիքներին ամեն ամիս 150.000 դրամի աջակցությունը, Սուրեն Պապիկյանի սրտի օդանավակայանի շինարարության մեկնարկը, մարզի գերազանց ուսանողներին ՀՀ ամենաբարձր կրթաթոշակի տրամադրումը և մի շարք զարգացման այլ ծրագրեր։

Իշխանափոխությունից հետո, երբ դմփ-դմփ-հուի մեկ ծափով նախկին «թալանչուց» ներկայի համար ձեռնտու և «օրինակելի» մարզպետ դարձավ Հունան Պողոսյանը, հիմնադրամի տնօրենի պաշտոնը մնաց թափուր։ Երևի իշխանությւոնը բավական բարդ ընտրությն առաջ էր այս մեկ ու կես տարների ընթացքում, քանի որ այդպես էլ հարմար թեկնածու այդ պաշտոնի համար չեր գտնվել։

Եվ ահա, էվրիկա

Իր պաշտոնավարման ընթացքում որևէ լուրջ գործ չկատարած պարոն մարզպետը մի պատկառելի թեկնածու է գտել հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար, ով մարզում, ոչ ավել, ոչ պակաս հայտնի է կոռուպցիոն սկանդալներով, անօրինական գործունեությամբ և ըստ օդում կախված լուրերի (Միրզոյան Արոյի ականջը կանչի) նախկին պաշտոնից ազատվել է հենց կոռուպցիոն սկանդալով։

Ասածս մի անգամ ևս ցույց է տալիս ներկաների կադրային սնանկությունը, նախորդներից ժառանգություն ստացած լավ ու կայացած ինստիտուտները տապալելու աբիժնիկությունը և թեկուզ շվաբռ, բայց մեր թիմից լինելու ՀՀՇ-ական խայտառակ ձեռագիրը։ Ժողովուրդ դուք Սյունիքի հետ գործ ունեք, Հայաստանի դարպասների հետ գոնե էտ հարցում ինքներդ ձեզ հաշիվ տվեք։ Մի քար քարի վրա չեք դրել, բայց մեծամտության դարդից քար եք ծակում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս