
«Մեսսիի խոսքերից հետո բոլորը արտասվեցին»․ դի Մարիա

ՊՍԺ-ի և Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անխել դի Մարիան վերջին հարցազրույցում նշել է, որ իրեն դուր է գալիս «նոր», ավելի հասուն Մեսսին:
«Լեոյի հասցեին հնչեցին շատ քննադատություններ՝ նրա հիմնը չերգելու համար: Ամերիկայի գավաթի խաղարկության ժամանակ ամեն ինչ այլ էր, նա ապացուցեց դա: Ինձ հաճելի էր նրա՝ թիմի և լրագրողների հետ զրույցը, ինչպես նաև այն փաստը, որ նա էր, ով խոսեց:
Շատ կարևոր է, որ Լեոն այդպես վարվի: Ինձ դուր է գալիս այս Մեսսին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դի Մարիան ասել էր այն, ինչ ասել էր թիմի ավագը՝ Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Բրազիլիային պարտվելուց հետո (0:2):
«Մեսսին հիասքանչ խոսքեր ասաց, երբ մենք պարտվեցինք Բրազիլիային: Լեոն ասաց, որ հպարտ է թիմով: Նա նշեց, որ առաջին իսկ օրվանից բոլորս շարժվել ենք նույն ուղղությամբ: Նա շատ հպարտ էր երիտասարդ խաղացողներով՝ մեր ազգային հավաքականի մարզաշապիկին իրենց նվիրվածության համար:
Խոսքը ավարտելուն պես, բոլորը արտասվեցին, քանի որ նրա ելույթը հուզեց բոլորին, հատկապես երիտասարդությանը»,-ասել է դի Մարիան:
Սիրարփի Աղաբաբյան