
Ֆաթին՝ Իսպանիայի հավաքական հրավիրվելու մասին

«Բարսելոնայի» 16-ամյա կիսապաշտպան Անսու Ֆաթին խոսել է այն մասին, թե ինչպես է իմացել Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքական հրրավիրվելու մասին։
«Ես մեքենայի մեջ էի, ես պատրաստվում էի ընկերների հետ ճաշել: Հայրս զանգեց ինձ և ասաց, որ զանգ եմ ստացել: Ես հարցրեցի նրան, թե երբ ես պետք է հեռանամ, և նա ասաց՝ այսօր երեկոյան: Ես գնացի տուն, փոխեցի հագուստս և գնացի Մադրիդ:
Ես զարմացած եմ, քանի որ չէի սպասում այս հրավերին: Ես շնորհակալություն եմ հայտնում ֆեդերացիային, քանի որ նրանք շատ ջանքեր գործադրեցին, որպեսզի ես կարողանայի խաղալ ազգային հավաքականի համար, և այժմ ես բոլոր ուժերը կներդնեմ խաղադաշտում:
Ես շատ լավ եմ ճանաչում «Բարսելոնայի» խաղացողներին՝ Էրիկ Գարսիային, Մարկ Կուկուրելային: Մարզչի հետ կապը մեծ է: Նա ասաց ինձ հանգիստ մնալ: Դա հիանալի է: Սա կլինի անմոռանալի տարի»,- ամփոփել է Ֆաթին:
Սիրարփի Աղաբաբյան