
Բեքհեմը կարող է լինել Մբապեին «Ռեալ» բերողը

Marca-ն ամենահուսալի աղբյուրներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է «Ռեալի» մասին լուրերին: Այս անգամ իսպանացի լրագրողները պատրաստել են իսկական ռումբ. Marca-ն պնդում է, որ Դեյվիդ Բեքհեմը կարող է դառնալ Կիլիան Մբապեի գործակալը:
Այժմ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը գտնվում է Footwork Management-ի ստեղծման վերջին փուլում, որը, ինչպես ենթադրում է անվանումը, ներգրավված կլինի սպորտի կառավարման մեջ: Որոշ բրիտանական աղբյուրներ նույնիսկ տեղեկատվություն են հրապարակել Մբապեի և Բեքհեմի միջև նախնական պայմանավորվածության վերաբերյալ:
Մբապեի մենեջերը ներկայումս նրա հայրն է: Եվ եթե Բեքհեմին հաջողվի ՊՍԺ-ի աստղին դարձնել իր հաճախորդը, Դեյվիդը կարող է լինել նա, ով իր ներդրումը կունենա Մբապեի տեղափոխության մեջ և կտանի նրան Մադրիդի «Ռեալ»:
Սիրարփի Աղաբաբյան