
«Ամոթ է»․ Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Խավին արձագանքել է Իսպանիայի բարձրագույն դատարանի՝ 2017 թվականի անկախության հանրաքվեի գործով կայացրած վճռին, ըստ որի, կատալոնացի 9 պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ դատապարտվել են ազատազրկման։
Առավելագույն ժամկետը ստացել է Կատալոնիայի նախկին փոխվարչապետ Օրիոլ Յանկերասը՝ 13 տարի: Մնացած ամբաստանյալները դատապարտվել են 9-ից 12 տարի ժամկետով:
«Ամոթ է»,- գրել է Խավին Instagram-ում՝ անգլերեն, իսպաներեն և կատալոներեն լեզուներով և թվարկել դատապարտյալների անունները: Բացի այդ, Խավին սահմանել է ազատություն քաղբանտարկյալներին հեշթեգը։
Ավելի վաղ «Բարսելոնան» պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ ի պաշտպանություն կատալոնացի քաղբանտարկյալների:
Սիրարփի Աղաբաբյան