Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գախարիան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի և այլ պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Գեորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում ջրեց այն եղևնին, որը տնկել էր, երբ զբաղեցնում էր Վրաստանի փոխվարչապետի և Ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: