Բաժիններ՝

«Վաղուց գիտենք, որ նա ասում է այն ինչ ուզում է»․ Պույոլը՝ Պիկեի հայտարարության մասին

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը կիսել է իր կարծիքը Ժերար Պիկեի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Մենք նրան վաղուց ենք ճանաչում, նա միշտ ասում է ուղղիղ և այն, ինչ մտածում է: Այս առումով ես ավելի շատ նման եմ Լեո Մեսսիին»,-ասել է Պույոլը:

Ավելի վաղ, Պիկեն մեղադրել էր լրագրողներին պատվիրված հոդվածների համար։

«Մենք չենք ուզում զայրանալ: Երբ երկու կողմերն էլ դա չեն ցանկանում, կոնֆլիկտ չկա: Մենք գիտենք, թե ինչ է կատարվում ակումբում, գիտենք, թե որ թերթերն են ասոցացվում ակումբի հետ և ով է հոդվածներ գրում ուրիշի անունով բաժանորդագրվելիս: Այնպես որ, մենք չենք ուզում զայրանալ, մեր խնդիրն է դաշտ դուրս գալ և գավաթներ նվաճել:

Հուսով եմ, որ ոչ ոք չի ցանկանում բորբոքել բախումները այն բանի շուրջ, ինչ իրականում գոյություն չուներ»,- ասել է Պիկեն:

Այս շաբաթ Mundo Deportivo-ում հոդված էր հրապարակվել, ըստ որի՝ թիմի խաղացողները հսկայական ուժ ունեն «Բարսելոնայում», և իրենք են մեղավոր մրցաշրջանի անմխիթար մեկնարկի համար:

Մասնավորապես, ենթադրվում էր, որ խաղացողները համոզում են ղեկավարությանը վերադարձնել Նեյմարին և արգելել լրագրողներին թիմի հետ ճանապարհորդել արտագնա խաղերում։

Ըստ Marca-ի, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարծում են, որ այդ հոդվածը պատվիրվել է «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի կողմից, և թիմը չորեքշաբթի օրը ճաշ է անցկացրել՝ քննարկելով այս հարցը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս