«Չեմ Վաճառի Ֆոդենին անգամ 500 միլիոնով»․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր նոր գրքում պատմել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի մասին։
«Պատահական չէ, որ մենք նոր պայմանագիր կնքեցինք Ֆոդենի հետ:
Սա միակ խաղացողն է, որը ոչ մի պայմաններում չպետք է վաճառվի: Միակը: Նույնիսկ 500 միլիոն եվրոյի դիմաց:
Ֆիլը ոչ մի տեղ չի գնա: Մենք ոչ մեկին չենք ստորագրի նրա դիրքում: Երբ Դավիդ Սիլվան հեռանա, մենք հաստատ կիմանանք, թե ով է լինելու մեր նոր հրաշագործը:
Ֆոդենը մեծացավ մեզ հետ: Նա մեզանից մեկն է և կդառնա փայլուն խաղացող՝ Պրեմիեր լիգայի լավագույններից մեկը:
Մի բան պարզ է. առաջին թիմում Ֆոդենը տեղ ունի: Ինձ հետաքրքիր է իմանալ, թե արդյո՞ք մեկ այլ մարզիչ նրան զարգացման հնարավորություն կտա։
Ես չէի ցանկանա, որ Ֆիլը թիմից դուրս մնա որոշակի խաղերում, բայց պետք է մտածեմ ամբողջ թիմի մասին: Ֆիլը դա հասկանում է»,- գրել է Գվարդիոլան:
19-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է չորս խաղ, բայց միայն մեկում է անցկացրել ամբողջական հանդիպում։
Գվարդիոլայի նոր գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 24-ին։
Սիրարփի Աղաբաբյան