Բաժիններ՝

Մոուրինիոն չի գնա «Լիոն», քանի որ ընտրել է նոր ակումբ

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի՝ ֆրանսիական ակումբը մարզելու առաջարկի մերժումը։

«Մենք շատ գեղեցիկ խոսեցինք:

Նա չընդունեց մեր առաջարկը, քանի որ նա արդեն ընտրել է մեկ այլ ակումբ»,- ասել է Օլասը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին ցանկանում է աշխատել Անգլիայում: Նա պատրաստ է ղեկավարել «Տոտենհեմը»: Քննարկվում է նաև «Ռեալ Մադրիդի» տարբերակը։

«Խոսակցություններ կան, որ ես կվերադառնամ «Ռեալ», և դա ինձ դուր չի գալիս: Ես դրան չեմ մասնակցում: Միգուցե թիմն իրոք շատ խնդիրներ ունի, բայց հարգանքը ավելի կարևոր է:

Ես չէի ցանկանա վերադառնալ, քանի որ «Ռեալն» արդեն ունի մարզիչ: Եվ ես չեմ կարող մարզել մի թիմ, որն արդեն ունի մարզիչ: Պետք է հարգանք ցուցաբերել ոչ միայն ակումբի, այլև մարզչի նկատմամբ: Ցանկանում եմ, որ թիմն աշխատի, և ամեն ինչ լավ լինի»,- ասել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս