Բաժիններ՝

«Նա նույնիսկ չի կարողանում խոսել»․ Մեսսին՝ Դեմբելեի կարմիր քարտի մասին

«Բարսելոնայի» ներկայացուցիչ Խոսեպ Վիվեսը հերթական մամուլի ասուլիսն է անցկացրել: Ի թիվս այլ բաների, «Բարսելոնայի» ղեկավարության անդամներից մեկը հաստատել է, որ ակումբը կանի հնարավոր ամեն ինչ՝ չեղյալ համարելու «Սևիլիայի» դեմ խաղում Ուսման Դեմբելեի և Ռոնալդ Արաուխոյի ստացած կարմիր քարտերն ու որակազրկումները:

«Մենք ներկայացրել ենք համապատասխան բողոքարկումները, և հասկանում ենք, որ եթե դա արեցինք, դա միայն այն պատճառով է, որ մենք հավատում ենք, որ անարդար են»,- բացատրել է Վիվեսը:

«Մենք կարող ենք գնահատել մրցավարությունը, բայց չենք խոսի կոնկրետ մրցավարի կամ խաղի մասին: Մենք բողոքարկել ենք և հուսով ենք, որ հանձնաժողովը կապացուցի, որ մենք ճիշտ ենք:
Պատժամիջոցները պետք է ունենան համաչափության սկզբունք: Բոլորս տեսանք տեսանյութը»:

«Սևիլյայի» նկատմամաբ հաղթանակը 4:0 հաշվով հանդիպման վերջում ստվերվեց երկու կարմիր քարտերով: «Բարսելոնայի» կազմում դեբյուտային խաղին մասնակցած Ռոնալդ Արաուխոն հեռացվեց կոպիտ «վերջին հույսի» խախտման համար: Մրցավարի որոշումը վատ ընդունեցին կատալոնական ակումբի խաղացողները, հատկապես Դեմբելեն:

Ֆրանսիացին ստացավ կարմիր քարտ՝ մրցավար Մատե Լաոսին ինչ-որ բան ասելու համար: Ըստ զեկույցի, հաղթողն ասել է. «Դուք վատն եք, շատ վատ»:

Movistar-ի նոր տեսահոլովակը ապացուցում է, որ Դեմբելեի թիմակիցները ամեն կերպ փորձել են կանխել անարդար հեռացումը: Լիոնել Մեսսին ասել է Լաոսին. «Նա նույնիսկ չի կարողանում խոսել»: Ըստ երևույթին, արգենտինացին նկատի ուներ, որ իր ֆրանսիացի գործընկերը չի կարողանում նորմալ շփվել իսպաներեն:

Դեմբելեի լեզվական խնդիրները հաստատել է նաև Էռնեստո Վալվերդեն: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում մարզիչը քննարկել է կարմիր քարտը. «Ես չգիտեմ, թե ինչ կարող էր ասել Դեմբելեն (մրցավարը կարմիր քարտը ստանալու համար): Որովհետև նույնիսկ ես դժվարանում եմ շփվել Դեմբելեի հետ իսպաներենով…»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս