«Պատմությունը կրկնվում է. տարիներ առաջ Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով թուրքական ուժերի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմական գործողությունների իրականացմանը: Զոհրաբյանը վերհիշել է, որ տարիներ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին էր փոխանցել Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ:
«Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցրեց և սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է: Նույն աչքերը, որոնց առանց ցավի և ցասումի նայել հնարավոր չէ»,- գրել է նա: