Բաժիններ՝

Էրիկսենն ու Պոգբան՝ Զիդանի և Պերեսի կոնֆլիկտի պատճառ

«Ռեալը» ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանությունը: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հունվարին քննարկում է «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային տարբերակը, սակայն ESPN-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ առաջնային տարբերակ։

Պերեսը կարծում է, որ Էրիկսենի համար 30 միլիոն եվրո առաջարկը բավարար կլինի հունվարին նրան գնելու համար: 27-ամյա դանիացու՝ «Տոտենհեմի» հետ պայմանագիրը ավարտվում է այս ամռանը:

Այնուամենայնիվ, դժվարություններ կարող են առաջանալ, քանի որ Էրիկսենը գերադասում է ամռանը տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ ավելի բարձր բաժանորդային բոնուս պահանջելու համար:

Զիդանը դեռ ցանկանում է ստորագրել Պոգբային: Մարզիչը համոզված չէ նախագահի խոսքերի ճշմարտացիությանը այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվում է վաճառել կիսապաշտպանին: Զիդանը կարծում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանը իսկապես ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»:

Պերեսը հույս ունի հունվարին համոզել Զիդանին՝ ստորագրել Էրիկսենին:

Իսպանիայում շարունակում են քննարկել այն, որ Պոգբայի տրանսֆերի ձախողումը կարող է հանգեցնել նրան, որ ֆրանսիացին հրաժարվի իր պաշտոնից, ասում է El Pais-ի լրագրող Դիեգո Տորեսը, ով լուսաբանում է ակումբի կյանքը:

«Զիդանը հրաժարականից մեկ քայլ հեռու է այն պատճառով, որ Պոգբան չի ստորագրվել: Զինեդինն անձամբ Պոլին խոստացել է, որ իրեն կստորագրեն, իսկ հիմա դա քիչ հավանական է թվում:

Սա միայն սրել է Զիդանի և Պերեսի միջև վստահության պակասը:
Զիդանի համար նրա նախագիծը և Պոգբան գրեթե նույն բանն են: Նրան խոստացվածներից և ոչ մեկը իրականում տեղի չի ունեցել:

Զիդանը վերադարձել է՝ որպես Ֆլորենտինոյին պաշտպանող վահան, բայց նա արդեն կատարել է այս քաղաքական և սոցիալական առաքելությունը»,- ասել է Տորեսը The Independent-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս