Բաժիններ՝

Այս աշնանը ձեզ բերետ է հարկավոր. ապացուցում են Էմիլի Ռատակովսկին և փարիզուհիները

Անցյալ շաբաթ՝ հոկտեմբերի 8-ին, Վերոնայում տեղի ունեցավ Calzedonia բրենդի ցուցադրությունը: Երեկոյի հյուրերը, որոնց թվում էին Կյառա Ֆեռանին, Թինա Կունակին և Բարբարա Պալվինը, քննարկում էին բրենդի նոր հավաքածուն և իրենց մոդել-ընկերուհիներին: Սակայն ELLE.ru-ի ուշադրությունը գրավել են մի խումբ ֆրանսիացի բլոգերներ: Գրեթե բոլոր աղջիկները եկել էին շոուին սև բերետներով: Իհարկե, գլխարկը կարելի էր վերագրել «ազգային նորաձևության առանձնահատկություններին», եթե Էմիլի Ռատակովսկին, ով շատ բան գիտի սեքսուալ աքսեսուարների մասին, ինստագրմյան իր էջում չհաստատեր առաջացող նոր թրենդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս