Բաժիններ՝

Ինչպիսի երկարաճիտ կոշիկներ կրել ջինսե տաբատի հետ՝ ցուցադրում է Կայա Գերբերը

Կայա Գերբերը նորաձևության աշխարհի ամենպահանջված դեմքերից մեկն է: Իդեալական քայլվածքի ժառանգորդը ամեն տարի Նորաձևության շաբաթների մարաթոնի ընթացքում մասնակցում է տասնյակ ցուցադրությունների: Սինդի մայրիկը կարող է հպարտանալ:

Ինչպես գրում է ELLE.ru-ն, Կայան հիասքանչ է ոչ միայն նորաձևության շոուների ժամանակ, այլ նաև քաղաքում զբոսանքների ընթացքում, որն ապացուցում է գրեթե ամեն շաբաթ:

Երիտասարդ աստղի հերթական աշնանային կերպարը՝ սև, կարճ բաճկոն, ջինսե տաբատ և երկարաճիտ կոշիկներ՝ ցածր կրունկով, քառակուսի քթով, ծնկից մի փոքր ներքև:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս