Երևանի Արցախի փողոցում բախվել են Opel Astra-ն և Mercedes E350-ը. կա տուժած

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 20:08-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արցախի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վարդան Հ., ծնված 1990 թ.) և «Mercedes E350» (վարորդ` Արմեն Մ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարդան Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mersedes E350» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս