Բաժիններ՝

Մահացած ծննդկանի ամուսինը 5 տարի անց շարունակում է արդարություն պահանջել. «Փաստինֆո»

Մահացած ծննդկանի ամուսինն արդեն 5 տարի է արդար քննություն է պահանջում, որ պատասխանատվության ենթարկվեն իր կնոջ եւ նորածնի մահվան մեղավորները։

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. մայիսի 28-ին Գյումրիի «Մոր և մանկան» կենտրոնում. երրորդ երեխայի ծննդաբերության ժամանակ մահացել է 38-ամյա Կարինե Պապանյանը՝ նորածնի հետ միասին։ Այդ դեպքի առթիվ տարիներ առաջ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մոտ մահ, սակայն որևէ մեկին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել, որեւէ պատասխանատվության չի ենթարկվել։
2015թ.-ին նախաքննական մարմինը որոշում է քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, ինչի հետ տուժող կողմը համակարծիք չէ։ Ծննդկանի ամուսինը համոզված է, որ իր կինն ու երեխան մահացել են բժիշկների մեղքով։

«Բժիշկը բացարձակ տեղում չի եղել, կողքը չի եղել ընդհանրապես ու այդ պահին դա ճակատագրական սխալ էր կնոջս և երեխայիս համար։ Խալաթը վրան գցելով՝ վազել եկել է և տեսել, որ մահացել են։ 15 րոպե կինս սեղանի վրա մահացած մնացել է և նոր բժիշկը հայտնվել է։ Երեխայիս քաշն էլ եղել է 5 կգ։ Հեռախոսազանգերն ենք պահանջել, որի արդյունքում պարզվել է, որ իրեն զանգով են կանչել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ քրեական գործը կարճելու դեմ բողոքներ են ներկայացրել ու պայքարը շարունակում են առ այսօր։։

Մահացած ծննդկանի ամուսնու ներկայացուցիչը, փաստաբան Աննա Դավթյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016թ.-ին բավարարել է իրենց բողոքը՝ վերացնելով քննիչի որոշումը։ Շիրակի մարզի դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, սակայն վերաքննիչ դատարանը եւս գտել էր, որ անհրաժեշտ է շարունակել նախաքննությունը եւ որ ոչ բոլոր քննչական գործողություններն են կատարվել՝ ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու համար։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս