Բաժիններ՝

Մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Հրազդանի բաժնում ձեռանարկված միջոցառումների արդյունքում տվյալներ էին ձեռք բերվել, որ նախկինում 2 անգամ դատապարտված, Հրազդանում ապրող 42-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է ինքնաշեն հրազեն, իսկ տանը կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում և օգտագործում։

Հոկտեմբերի 9-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հաջորդ օրը, դատարանի որոշման հիման վրա խուզարկվեց հիշյալ տունն ու օժանդակ շնությունը։ Արդյունքում՝ տան նկուղում հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար ինքնաշեն հրազեն, «ՏՕԶ» տեսակի փամփուշտ կրակելու ինքնաշեն սարք, 5,45 մմ տրամաչափի՝ 9, 7,62 մմ տրամաչափի 16 և որսորդական հրացանի 10 փամփուշտներ։ Հայտնաբերվեցին նաև որսորդական հրացանի փամփուշտի պարկուճ, «ՏՕԶ»-ի 9 փամփուշտ, «Սոկոլ» գրառմամբ վառոդ և որսորդական հրացանի փամփուշտներ պատրաստելու պարագաներ։

Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածն իրենն է, փամփուշտները 3 տարի առաջ է բերել Արցախից, իսկ ինքնաշեն հրազենն ու սարքը նկուղում է պատրաստել։
Հայտնաբերվածն առգրավվել է։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Քննությունը շարունակվում է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031