Ուրեմն՝ մոտ ես դավաճանությանը

1. Դու աշխատում ես չարտահայտել քո զգացմունքները՝ կոնֆլիկտից խուսափելու համար

Միգուցե ձեր կոնֆլիկտները քեզ չափազանց քայքայում են: Միգուցե դու չես ուզում ասել ինչ-որ բան, որը կարող է խոցել քո զուգընկերոջը: Դու կարող ես ամաչել քո զգացմունքներից, քեզ դրանց համար մեղավոր համարել: Դրա համար էլ դու քեզ զսպում ես կոնֆլիկտից խուսափելու համար: Բայց դրանով իսկ դու հեռանում ես քո զուգընկերոջից ու կարող ես մտերմանալ մեկ ուրիշի հետ:

2. Դու հեռանում ես քո սեփական սիրտը պաշտպանելու համար

Եթե դու սովորել ես մտածել, որ քո պահանջմունքները կարևոր չեն, որ զգացմունքներն արտահայտելը վտանգավոր է, դու պարզապես կարող ես փակվել, անտարբեր ու սառը թվալ: Դու դրանով պարզապես պաշտպանում ես քեզ, որ նորից չբախվես անհասկացվածության հետ: Դու, ավելի լավ է՝ լռես, քան տեսնես, թե ինչպես են քո զգացմունքներն արժեզրկվում:

Բայց եթե դու ոչ մի անգամ քո զուգընկերոջ հետ չես կիսել քո ամենանվիրական զգացմունքները, դու ինչպե՞ս կարող ես իմանալ, թե որքա՞ն է նա քեզ հասկանում:
Ում որ դու վստահես քո զգացմունքները, նրան էլ կկապես: Իսկ դա ամենաքիչը էմոցիոնալ դավաճանություն է:

3. Դու քեզ միայնակ ու հուսահատ ես զգում

Եթե դու հեռանում ես քո զուգընկերոջից, ապա ժամանակի հետ միայնության ու հուսահատության զգացում կունենաս: Իմաստավորված կապի ցանկությունն ավելի ու ավելի ուժեղ է դառնում, և հենց այդ պատճառով էլ դու փորձում ես քո պահանջմունքները բավարարել մեկ ուրիշի հետ:

4. Դու ձևացնում ես, որ ամեն ինչ լավ է, դրա համար էլ քո պահանջմունքներն անտեսվում են

Հնարավոր է՝ դու վանում ես քո զուգընկերոջը՝ նրան թույլ չտալով իմանալ քո զգացմունքների մասին: Դու կարող ես մտածել, թե ինչո՞ւ նա ինքը գլխի չի ընկնում այդ մասին: Բայց չէ՞ որ դու ինքդ ես թաքցնում քո զգացմունքները, իսկ հետո էլ նեղանում ես, որ հարաբերությունները նրա շուրջն են պտտվում:

5. Դու չունես էմոցիոնալ պահանջմունքների ու սիրո ցանկության բավարարվածության զգացում

Երբ հոգու խորքում դու քեզ չսիրված ես համարում, երբ քեզ չի բավականացնում քո հանդեպ սերը, դու այն կարող ես սկսել փնտրել այլ տեղ՝ հույս ունենալով գտնել առանձնահատուկ մարդու, ով հագուրդ կտա քո ցանկությունների ու պահանջմունքների բավարարմանը:

Երբ դու այդքան երկար սեր ես փնտրել՝ սկսելով նոր հարաբերություններ, դու կարող ես այնքան ուժգին փայփայել դրանք, որ վախենում ես կոնֆլիկտներ սադրել: Դու վախենում ես, որ քո պահանջմունքներն ու ցանկությունները չափազանց մեծ են, բայց արդյունքում՝ դրանց չբարձրաձայնումը մեծ խնդիրների է հանգեցնում:

6. Դու կորցնում ես քեզ ու դավաճանում հանուն հարաբերությունների

Կրկին. Դու մոռանում ես քո պահանջմունքների մասին՝ աշխատելով երջանկացնել ուրիշներին՝ մտածելով, որ դա քեզ երջանիկ կդարձնի: Բայց դա տեղի չի ունենում: Եվ դու կրկին սկսում ես մտածել, որ խնդիրը զուգընկերոջ մեջ է, ով չի հասկանում, թե քեզ ինչ է պետք, թեպետ դու ինքդ ես հասկացնել տալիս, որ քեզ ոչինչ պետք չէ:

7. Դու քո զուգընկերոջը մեղադրում ես քո պահանջմունքների չբավարարման մեջ

Իսկ իրականությունն այն է, որ դու ինքդ չես կարողանում արտահայտել, ձևակերպել քո պահանջմունքները: Դու կենտրոնացած ես այն բանի վրա, ինչ նա չի անում, սիրված չլինելու քո սեփական զգացողություններն են, որ քեզ հանգիստ չեն տալիս:

8. Դու չես կարողանում արտահայտել քո պահանջմունքները

Որքան շատ ես դու քո զուգընկերոջը մեղադրում քո զգացմունքների ու զգացողությունների համար, այնքան շատ ես հեռանում նրանից ու չես արտահայտում քո զգացմունքներն ու զգացողությունները: Եվ դու հարաբերություններից դուրս ինչ-որ մեկին ես փնտրում, ով կարող է բավարարել այդ պահանջմունքները:

9. Դու ուզում ես փախչել քո ներսում եղած դատարկությունից

Եթե խնդիրն ինչ-որ տեղ խորքում է, քո մանկության, անցյալ կյանքի հոգեբանական պոռթկման մեջ, ապա ոչինչ չի օգնի, քանի դեռ դու այդ հարցը չես լուծել: Իսկ դրանից տուժել կարող են քո ներկայիս հարաբերությունները:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս