Բաժիններ՝

«21-րդ դարը մտքի դար են ասում, իսկ դրանից հայը ունի». WCIT 2019-ի հայաստանյան արձագանքները

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու համաձայնագրի ստորագրումից 5 տարի անց այն կայացավ Երևանում:

Հայաստանը մեգաժողովը հյուրընկալեց հոկտեմբերի 6-9-ը, որին մասնակցեցին  շուրջ 2000 մասնակից 70 երկրից, նրանց թվում էին հայազգի համաշխարհային դեմքեր՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:

«Հետևե՞լ են արդյոք այս եռօրյա կարևորագույն իրադարձությանը մեր համաքաղաքացիները, և, ըստ նրանց, ի՞նչ կտա այն Հայաստանին» հարցի պատասխանը 168.am-ը փորձեց պարզել փոքրիկ հարցախույզի միջոցով:

«Հետևեցի, իհարկե, տարվա շրջանակում Հայաստանում անցկացվող կարևորագույն իրադարձություններից էր:

Կարծում եմ՝ Հայաստանի զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը հենց ՏՏ ոլորտն է: 21-րդ դարը մտքի դար են ասում, իսկ դրանից հայը ունի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը:

Համաքաղաքացիներից շատերն էլ թեև չէին հետևել վեհաժողովին, բայց հետաքրքրությամբ էին արձանագրում նշանավոր հյուրերի այցը Հայաստան:

Չհետևելու պատճառներից մեկը, ըստ մեկ այլ զրուցակցի՝ միջոցառման մեկնարկից առաջ միջոցառման մասին ոչ բավարար չափով ծանուցելն էր:

Ի դեպ, Հայաստանում ՏՏ ոլորտը տնտեսության ամենակայուն աճող հատվածներից է: Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները կազմում են երկրի ՀՆԱ-ի ավելի քան 3.5 տոկոսը։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս