
Թեո Զիդանը մարզվում է «Ռեալի» առաջին թիմի հետ

Հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստների պակասը և վնասվածքներ ունեցող խաղացողների առատությունը թույլ չի տալիս «Ռեալին» լիարժեք մարզումներ անցկացնել:
Ինչպես հաղորդում է AS-ը, հիմնական կազմի ֆուտբոլիստների բացը լրացնելու համար ուրբաթ՝ հոկտեմբերի 11-ին, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սերուցքայինների» U-19 թիմից երեք ֆուտբոլիստի է հրավիրել՝ Լուսի Լոպեսին, Թոնո Ֆուալիսին և իր որդուն՝ 17-ամյա Թեո Զիդանին:
👊 La jornada en #RMCity:
🏋♂ Gimnasio
🔄 Circulación de balón
🏃♂ Presión
🎯 Definición
🆚 Partidos en mini-campo#HalaMadrid pic.twitter.com/FUH5WwgDzz— Real Madrid C.F. (@realmadrid) October 10, 2019
Զիդանի ավագ որդին՝ 24-ամյա Էնցոն, հանդես է գալիս «Ավեշում», երկրորդը՝ 21-ամյա Լուկան, վարձավճարով գտնվում է «Ռասթինգում», իսկ ամենակրտսերը՝ 13-ամյա Էլիազը, խաղում է «Ռեալի» մանկական թիմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը