Բաժիններ՝

Տոկիոյում թայֆունի հետևանքով փակելու են երկու օդանավակայան

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը որոշում է ընդունել ժամանակավորապես փակել Հանեդա և Նարիտա օդանավակայանները՝ կապված մոտեցող «Հագիբիս» հզոր թայֆունի հետ: Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օդանավակայանների աշխատանքն ակնկալվում է վերականգնել հոկտեմբերի 13-ին:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ճապոնական ավիաընկերությունները հայտարարել են շուրջ 2000 միջազգային և ներքին չվերթներ չեղյալ համարելու մասին:

Թայֆունի կենտրոնում քամու արագությունը հասնում է մինչև 65 մ/վ-ի: Օդերևութաբանները «Հագիբիս»-ն ուժգնությամբ համեմատել են «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1269 մարդու կյանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031