Վթար Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. ճանապարհը դարձել է երկկողմանի փակ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 00:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. առկա է կողաշրջվելու վտանգ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հրաչյա Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել գրունտի շերտում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Փրկարարները Կիրանցի գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս